Այս տարի Մեծ Պահքը սկսվել է փետրվարի 20-ին եւ ավարտվելու է Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսով` ապրիլի 7-ի երեկոյան: Մեծ Պահքը տեւում է 48 օր. այն իր մեջ ներառում է նաեւ Ավագ շաբաթը: Մեծ Պահքը խորհրդանշում է Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը ու փորձությունն անապատում: