Մեծ Պահքի միջիք

19.03.2012

Եկեղեցական օրացույցում իր առանձին տեղն ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է 40-օրյա պահեցողության շրջանը եւ կոչվում «միջինք»: «Միջինք»-ից սկսած խաղաղական ժամերգության ընթացքում սկսվում են ստեղիներ երգվել, որոնք ապաշխարության շարականներ են: Այդ օրը նաև բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են թաքցնում: Ասում են, թե մետաղադրամն ում բաժին հասնի, նրան հաջողություն է սպասվում: