Մեծ Պահքի Գալստյան կիրակի

20.03.2013

Մարտի 17-ին` Մեծ Պահքի Գալստյան կիրակի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակիի խորհուրդը` կոչ է համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է եւ միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: