Մարտունի գյուղի զարգացման ծրագիրը

22.11.2017

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը և յոթ այլ կազմակերպություններ ամփոփեցին Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի զարգացման ծրագիրը: 3 տարվա ընթացքում Մարտունի գյուղում 79 միլիոն դրամի ներդրման շնորհիվ բարեփոխումներ են իրականացվել սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում։