Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը բանտային ծառայությունում

12.04.2012

Ապրիլի 7-ին Աբովյան քաղաքի կանանց գաղութում Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման եւ մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Բանտերի հոգեւոր ծառայության տնօրեն Տ. Ռուբեն աբղ. Զարգարյանը Հայորդյաց տների սաների հետ կազմակերպել էր տոնական միջոցառում: