Մատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակի
04.03.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավատացյալների ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մասնակցել է պատարագի։ Եկեղեցական տոնացույցով պահքի 4-րդ կիրակին ավետարանական առակի խորհրդով կոչվում է «Տնտեսի»։ Այս առակի պատգամն է՝ հնարամտությունն ու ճարպկությունը պետք է ծառայեն աստվածային առաքինությամբ ընթանալուն, հանուն բարության, արդարության և ճշմարտության։