Աշտարակի գերեզմանատանը մատուռ է կանգնեցվել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

25.10.2021

Արցախյան 44-օրյա պատերազմում Աշտարակ քաղաքից 23 հայորդի է զոհվել. ժամկետային Գևորգ Նազարյանը նրանցից մեկն էր: Նազարյանների ընտանիքի ջանքերով քաղաքացիական գերեզմանատանը փոքրիկ մատուռ է կառուցվել՝ ի հիշատակ իրենց որդու և նրա զինակից ընկերների: Քահանա հայրերը հոգեհանգստյան կարգ կատարեցին և օրհնեցին մատուռը: