Մանուկների օրհնության կարգ Մայր Աթոռում-2016

21.03.2016

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից կազմակերպած՝ Ծաղկազարդին նվիրված հատուկ ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, այդ թվում նաեւ սիրիահայ մանուկներ, Մայր Աթոռում մասնակցեցին Մանուկների օրհնության կարգին: Արարողությունը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: