Մանկավարժական ժողով -2016

15.02.2016

Փետրվարի 11-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական ժողովը, որի ընթացքում մանրակրկիտ կերպով քննության առնվեցին հոգեւոր կրթական հաստատություններին եւ ուսանողությանը վերաբերող կրթական, կարգապահական տարբեր խնդիրներ: