Մայր տաճարի վերաօծումից հետո կայացել է առաջին եպիսկոպոսական ձեռնադրությունն ու օծումը

07.11.2024

Ամենայն հայոց Կաթողիկոսը եկեղեցական թափորով առաջնորդվել է Մայր տաճար` մատուցելու Սուրբ Պատարագ և կատարելու եպիսկոպոսական ձեռնադրություն: Հայրապետական ամպհովանին կրել են եկեղեցու չորս բարերարներ: Ամպհովանու տակ Նորին սրբությանն ուղեկցել են առընթերականները` Պոլսի հայոց պատրիարքը և Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայոց հովվապետը աղոթքով և օրհնությամբ նորընծաներին շնորհել է եպիսկոպոսական կոչման յոթ աստիճանները, պատգամել ու հանձնարարել խնամել Քրիստոսի հոտը` հավատարիմ մնալով եկեղեցու հայրերի և սրբերի ավանդներին: Այստեղ վեց եպիսկոպոսացուներին հանձնվել է եպիսկոպոսական հանդերձի մաս հանդիսացող եմիփորոնը: