Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին

27.02.2024

Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։ Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են դարձրել ջեռուցման, օդափոխության և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։ Առաջիկայում շինարարները պատրաստվում են մարմարե սալերով պատել տաճարի գրեթե 900 քմ մակերեսով հատակը։