Մայր Տաճարի վերաօծմանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

25.09.2024

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և զոհվածների ու նրանց ընտանիքների համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է հավատացյալներին իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ պատարագներին: