Մայր Տաճարի վերանորոգման համար

08.07.2019

Հուլիսի 3-ին և 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը: Որոշվեց Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Մայր Տաճարի նավակատիքի օրը, ձեռնամուխ լինել հանգանակության գործնական ընթացքին: Առաջիկային կհրապարակվեն նաև Մայր Տաճարի համար նվիրաբերվելիք գումարների փոխանցման համար անհրաժեշտ տվյալները: