Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով-2016

22.02.2016

Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի նիստերն ատենապետեցին Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերշ. Տ. Արամ արքեպ. Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպ. Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպ. Տերտերյանը: Ժողովին քննության առնվեցին եկեղեցական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր: