Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն

19.02.2013

Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Սահակ աբեղա Շաքարյանը և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկայում Տ. Սահակ աբեղա Շաքարյանը և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճաններ: