Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ամփոփիչ ժողովը

09.03.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ամփոփիչ ժողովը: Քառօրյա քննարկումների ընթացքում բարձրաստիճան հոգևորականների և հեղինակավոր աշխարհականների մասնակցությամբ քննարկվեցին ազգային-եկեղեցական գալիք ժողովի աշխատանքներին, Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգությանը, եկեղեցու վարչական, կանոնական, թեմական և հովվական կյանքին, ինչպես նաև կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր: