Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել 30 սարկավագների ձեռնադրություն 2010

28.12.2010

Հայ Եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշեց Ս. Ստեփանոս Նախասարկավագի տոնը: Սրբի հիշատակության օրը հընթացս Ս. Պատարագի, Գեւորգյան ճեմարանի 30 սան ձեռնադրվեցին որպես սարկավագներ: Ապա, Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու հայրական պատգամը հղեց ձեռնադրվածներին: