Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր

27.06.2016

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Պապի եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր: Ֆրանցիսկոս պապը Խոր Վիրապից ուղևորվեց Զվարթնոց օդանավակայան, որտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն: