Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը

10.05.2017

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: