Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն

18.11.2015

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում (Ֆրանսիա) տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողների հոգիների խաղաղության համար: