Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

02.09.2024

Ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։