Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները համալրվեցին եւս մեկ մասունքարանով

10.01.2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները համալրվեցին եւս մեկ մասունքարանով, որտեղ ամփոփված են մի քանի սրբերի, այդ թվում` Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները: Մասնատուփն արծաթյա է եւ թվագրվում է 1855թ.: Այն Մայր Աթոռին են նվիրաբերել Աիդա եւ Հռիփսիմե Միքայելյանները: