Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ

06.08.2020

Օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության առարկայական չափորոշիչների և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ԿԳՄՍ նախարարության հրապարակած չափորոշիչները և դրանց մշակման գործընթացը ձախողված համարեցին: Հայ եկեղեցին դիրքորոշում է հայտնում հիմնովին վերանայել հանրակրթության առարկայական չափորոշիչների նախագիծը: