Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երեւանի Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց սքնչելագործ Հայրապետի մասունքը

22.12.2010

Դեկտեմբերի 18-ին Հայաստանյայց Եկեղեցին նշեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը: Տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երեւանի Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց սքնչելագործ Հայրապետի մասունքը: