Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցում է «Թանգարանային գիշեր»-ին 2013 թվականի մայիսի 18-ին.

15.05.2013

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամ մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այս առիթով,Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես: