Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն
02.03.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: