Մայր Աթոռ է ժամանել Պոլսի հայոց նորընտիր պատրիարքը
02.03.2020
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Պատրիարքին ընդունել են միաբանությունը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Առաջիկա օրերին Սահակ սրբազանը կմասնակցի նաև Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: