Մայր Աթոռում ստեղծվել է հասարակական քննարկումների «Գավիթ» հարթակը

04.06.2023

«Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, հասարակական, քաղաքական գործիչներ: «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը տեղի ունեցավ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկումը համակարգում էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: