Մայր Աթոռում նշվեց Սուրբ Էջմիածնի հայտնության տոնը` «Շողակաթ»-ը 2010

18.08.2010

Սուրբ Էջմիածնի հայտնության տոնը` «Շողակաթ»-ը, հիշատակում Է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի հիմնադրումը: Սուրբ Էջմիածնի Տաճարի հիմնաքարը դրվել է 301-ին, իսկ Մայր Տաճարը օրհնվել և բացվել է 303-ին. այն համընկնում է Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնի օրվա հետ: Հայաստանյայց Եկեղեցու և համայն հայության Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնին, և այդ իսկ պատճառով էլ Մայր Տաճարի տոնը նշվում է Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: