Մայր Աթոռում մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը Մայր Աթոռում մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը
10.09.2021
Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի, մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։