Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը

09.07.2014

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանը ներկայումս ամբողջովին հիմնանորոգվել է եւ բաց է այցելուների առջեւ: