Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
05.03.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, Հայ Եկեղեցու վարչական, կանոնական, հովվական կյանքին, ինչպես նաև կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր: