Մայր Աթոռն անհրաժեշտ է համարում Հայոց պատմության նոր դասագրքի ստեղծումը
26.12.2023
Դեկտեմբերի 21-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում տեղի ունեցավ կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։