Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակ

07.05.2015

Նախընթաց եռամսյակում, գլխավորապես Հայ օգնության ֆոնդի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջոցներով, շուրջ 30 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել 1800 անձի` հիվանդներ, հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ, տարեցներ, միայնակ մայրեր, բազմանդամ ու կարիքավոր ընտանիքներ: Սոցիալական ծառայության հատուկ ուշադրության կենտրոնում են նաև Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցները: