Մայր Աթոռի սարկավագաց դասին ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը
04.01.2024
Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին: Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ: Նորին Սրբությունը շնորհավորեց և իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին: