Մայր Աթոռի հինգ սարկավագ համալրեց քահանաների դասը

18.11.2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներից հինգը քահանայության կոչվեց: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օծեց ձեռնադրվողներին և անվանակոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով՝ Հարություն, Դավիթ, Նարեկ, Վահրամ, Աբգար: