Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը
08.05.2024
Զատկից ուղիղ 40 օր հետո Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք։ Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։