Մամլո ասուլիս-2016

27.06.2016

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի առաջին օրվա ավարտին տեղի ունեցավ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդիի և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի համատեղ ասուլիսը: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ այցի ժամանակացույցը թեև ծանրաբեռնված է, բայց նախատեսված միջոցառումներն ընթանում են լավ կազմակերպված և ջերմ մթնոլորտում: