Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում

11.01.2016

Հունվարի 5-ին Երեւանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ: Պատարագիչն էր Տ.Շահե քհն. Հայրապետյանը: Սրբազան խորհրդին ներկա էին Արարատյան հայրապետական թեմի հայրապետական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արք. Կճոյանը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ եւ բազմաթիվ հավատացյալներ: