Ղուկասավանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել

21.06.2021

Մասյացոտնի թեմի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսավեր եկեղեցին վերականգնելու նպատակով մայիսի19-ից պեղումներ են սկսվել: Աշխատանքներն իրականացնում են հնագետներ Արտակ Գնունին և Լևոն Մկրտչյանը: