Ձեռք մեկնիր եղբորդ¦ բարեգործական ծրագիրը-2014

09.06.2014

Մոտ մեկ ամիս Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ գործում է §Ձեռք մեկնիր եղբորդ¦ բարեգործական ծրագիրը: Ծրագրի առաջնահերթ նպատակն էր բնակարանով ապահովել Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Սամվել Քալաշյանի ընտանիքին: Այն արդեն իրականություն է, իսկ ծրագիրը շարունակական: