Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացնում է 19-րդ դարի եզակի մի ձեռագիր: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայել հեղինակը՝ ծնունդով շուշեցի Մարգարիտ Ալեքսանյանցը: Ձեռագիր Ավետարանը ցուցադրության է դրված Մայր Տաճարի թանգարանում: