Հրաժեշտի հանդիպում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապի հետ

12.10.2015

Հոկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ի հետ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Նորին Ամենապատվությանը՝ Հայաստան ժամանելու եւ Մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու համար: