Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած քույր եկեղեցիների պետերի, քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների հետ: