Հրաժեշտի արարողություն Գևորգյան Հոգևոր ճեմարանում

16.12.2010

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ հրաժեշտի ցերեկույթ: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ Տ. Սահակ եպս. Մաշալյանի, ով վերադառնում է Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում իր ծառայությունը շարունակելու: