Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությունը

20.03.2013

Մարտի 19-ին տեղի ունեցավ Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությունը: Հայրապետական պատվիրակության կազմում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: