Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

02.10.2020

Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. «Ամերիկայում ապրող հայերի անունից կոչ ենք անում գործել անհապաղ, առանց երկմտելու և նպաստել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ագրեսիայի կասեցմանը: Խուլ և կույր ձևանալը կարող է հանգեցնել տարածաշրջանային լուրջ բախման, նույնիսկ ավելի մեծ, գլոբալ կոնֆլիկտի»: