Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
26.09.2023
Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի: Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ հատուկ արարողություն կկատարվի նաև Մայր Աթոռում: