Հոգևոր կյանքը «Խորոնք» գյուղում.

02.09.2012

Արմավիրի մարզի Խորոնք գյուղում համայնքի հոգեւոր հովիվ Տ. Ներսես քհն. Ռուշանյանի օրհնությամբ եւ ձեռներեց Սամվել Զախարյանի նախաձեռնությամբ գյուղի Սուրբ Նշան մատուռի վրա խաչ տեղադրվեց: Նախկինում գյուղում գործել է Սուրբ Նշան եկեղեցին, որի փլուզումից հետո եկեղեցու խորանի տեղում կառուցվել է Սուրբ Նշան մատուռը: