Հոգևորականներն այցելում են Մայր Աթոռի կեցավայրերում ապաստանած արցախցիներին
03.10.2023
Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Արցախից բռնի տեղահանվածներին կեցավայրով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հատուկ ուշադրության կենտրոնում։ Ինչպես Մայր Աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները։